1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ունենալու ենք հերթական իրավական նախադեպային որոշումը. Պատերազմական գոտի գնություն հասցնելը անցնում է արդարադատության մամլիչով

«Իրավունքը» անդրադարձել էր, թե ինչպես է 44-օրյա պատերազմի ժամանակ ՍԻՄ նախագահ, «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործկոմի անդամ Հայկ Բաբուխանյանը Ղրիմից ստացած օգնությունը տարել-հասցրել  Արցախ, հանձնել Պաշտպանության բանակին: Եվ ահա այս օգնության համար, որը Հայկ Բաբուխանյանը ռումբերի տակ եւ իր միջոցներով հասցրել էր Արցախ, Հայաստանի ՊԵԿ-ը պահանջում է վճարել արժեքի 20 տոկոսը: Թվում է աբսուրդ, անհավատալի եւ անհնարին մի իրավիճակ: Սակայն այս ամենը ապացուցվում է խմբագրության ձեռքի տակ գտնվող փաստաթղթերով:

Ակնհայտ է, որ խոսքը գնում է քաղաքական հետապնդումների մասին: Ընդ որում, ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունները ամրապնդելու դիմաց, այլ նաեւ Արցախին օգնություն հասցնելու համար: Չէ՞ որ պատերազմի օրերին ՀՀ, այսպես կոչված, իշխանությունները ամեն ինչ արեցին, որպեսզի սփյուռքից հավաքված եւ ուղարկված օգնությունը Արցախ չհասնի: Հայտնի է, որ այդ օգնության մի մասը Արցախին փոխանցվելու փոխարեն մտցվել է Հայաստանի պետբյուջե, որից ՔՊ-ականները իրենց բաժանել են պարգեւատրումներ եւ ճոխ-ճոխ գործուղումների գումարներ: Օգնության մյուս մասի ճակատագիրը մինչ օրս պարզ չէ: Հայտնի է նաեւ, որ մինչ օրս մաքսային պահեստներում են գտնվում պատերազմի օրերին սփյուռքից մեծ դժվարությամբ Հայաստան հասցված օգնության խմբաքանակները: Ընդ որում, Արցախին ու հայոց բանակին` սփյուռքի կողմից ուղղվող օգնությունը գրպանելու համար 2020թ. հոկտեմբերի 21-ին ընդունվել է հատուկ օրենք` «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին»: Այս օրենքով սահմանվել են որոշ հարկային արտոնություններ միայն նվիրատվությունները նիկոլական նախարարություններին հանձնելու դեպքում: Այս օրենքը, ըստ էության, փորձում են գործադրել այն թուրքահաճո նպատակին, որպեսզի օգնությունը չհասցվի անմիջապես հասցեատերերին, հակառակ դեպքում պահանջելով նիկոլական իշխանություններին տրամադրել Արցախին հասցված օգնության 20 տոկոս փայաբաժին:

Ինչ վերաբերում է Ղրիմում Արմեն Մարտոյանի (Ղրիմի Սամվել) նախաձեռնությամբ հավաքված եւ Վրաստանով մեծ դժվարությամբ անցկացված օգնությանը, որը Հայկ Բաբուխանյանը Արմեն Մարտոյանի հետ հասցրել էին Արցախի բանակին, ապա մեզ հասած տեղեկություններով այդ խմբաքանակը նույնպես փորձում էին ուղարկել Հայաստանի ԱԻՆ կամ ՊՆ: Սակայն Հայկ Բաբուխանյանը հրաժարվեց եւ հայտարարեց, որ փոխանցելու է անմիջապես Արցախին` օգնությունը հասվնելով  իր նպատակին:

Վերը նշված, մեղմ ասած, խայտառակությանը իրավական գնահատական տալու համար պարոն Բաբուխանյանը դիմել էր «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար փաստաբան Լեւոն Բաղդասարյանին` դատական պաշտպանության դիմելու համար:

Թե իրավական ի՞նչ գործընթացներ են նախորդել եւ հաջորդել մինչ այս պահը եւ իրավական ի՞նչ նախադեպային որոշում է սպասվում առաջիկայում հարցի շուրջ զրուցել ենք անձամբ փաստաբան Լեվոն Բաղդասարյանի հետ, ով նախ նկատեց.

 

-Իրավամբ, այդ ծանր օրերին Հայկ Բաբուխանյանի շնորհիվ մեծ օգնություն տրամադրվեց արցախցի մեր եղբայրներին, ցավոք, պետական լիազոր մարմինը դա համարեց հարկման ենթակա: Հարուցվեց վարույթ, իմ վստահորդի անունից գրություն ուղարկվեց, որպեսզի տրամադրվեն վարչական վարույթի նյութերը: Սակայն, վարչական վարույթի նյութերը ոչ միայն չտրամադրվեցին, այլ նաեւ որոշում կայացվեց, որ բավականին մեծ գումար է ենթակա պետբյուջե վճարելու համար: Դրանից հետո իմ կողմից իրականացվեց մի շարք իրավական գործառույթներ, մասնավորապես բողոք ուղարկվեց որպեսզի վերանայվի այդ որոշումը, ինչպես նաեւ մեկ անգամ պնդեցի, որպեսզի ներկայացվի վարչական վարույթի նյութերը: Պատասխան չստանալուց հետո դիմեցինք արդեն դատական պաշտպանության. վարչական դատավարության կարգով նման գործերով կա երկու հայցատեսակ` պարտավորեցման եւ ճանաչման: Քանի որ կար պարտավորեցման հետ կապված ժամկետի խնդիր, իրավական մարտավարությունը գնաց ճանաչման պահանջի տեսակով: Եվ չգիտես ինչու ինչպես առաջին, այնպես էլ ՎԵրաքննիչ վարչական դատարանը որոշեց, որ հայցը վարույթ չպետք է ընդունվի: Ստիպված, օրենքով սահմանված կարգով, բողոք ներկայացվեց Վճռաբեկ դատարան եւ իրավամբ Վճռաբեկ դատարանը գտել է, որ առկա է իրավունքի հետ կապված խախտում եւ այն վարույթ է ընդունել:

Ամփոփելով խոսքը մեր զրուցակիցը ընդգծում է.

-Ցավալի է արձանագրել, որ անձը առերեւույթ խախտված իրավունքը պաշտպանելու համար անցնում է իրավական, այպես ասած, մամլիչի միջով: Եվ եթե անձը չունենա իրավական գիտելիքներ, նման օրենսդրական դաշտում ունենալու լուրջ խնդիրներ` բխող բոլոր բացասական հետեւանքներով:

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan