ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՂՈՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԳՐԻԳՈՐԻ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱԼԱՆՔԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՈՐՈՇՄԱՆ ԴԵՄ
Դատախազությունն հատուկ վերանայման բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ Հակակոռուպցիոն դատարանի՝ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ: Տեղեկությունը «Արմենպրես»-ին հայտնեցին Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: