Մանրամասներ Վիտալի Բալասանյանի դեմ հարուցված նոր քրգործի մասին․ պետական բյուջեի փոխանցվել է 26.000.000 ՀՀ դրամ, որից 25.000.000 դրամը կանխիկացվել ու հափշտակվել
ԱՀ Ազգային անվտանգության ներկայացված հաղորդման հիման վրա կատարված քրեադատավարական ստուգման արդյունքում պարզվել է, որ 2022թ. սեպտեմբեր ամսում ԱՀ անվտանգության խորհրդի պաշտոնատար անձը, համաձայնություն ձեռք բերելով առևտրային կազմակերպության ղեկավարի հետ, առանց ապրանք մատակարարելու մտադրության կազմել է անվտանգության խորհրդի գրասենյակին ապրանքներ մատակարարելու վերաբերյալ ակնհայտ կեղծ հաշիվ-ապրանքագիր, դրա հիման վրա պետական բյուջեից առևտրային կազմակերպությանը փոխանցվել է 26.000.000 ՀՀ դրամ, որից 25.000.000 դրամը կանխիկացվել ու յուրացման եղանակով հափշտակվել է՝ այդ կերպ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս: