Հայտնի գործարարի մեքենայով վրաերթի ենթարկվելուց հետո 13-ամյա տղան կրկնակի վրաերթի է ենթարկվել ավտոբուսի կողմից. Shamshyan.com
Shamshyan.com. Երեկ՝ փետրվարի 27-ին, կրկնակի վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։15-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 45-ամյա Կարեն Ղազախյանը իր վարած Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի ավտոմեքենայով Զ․ Սարկավագի 106/1Բ շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 13-ամյա Գևորգ Ս-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով երեխան շպրտվել է ու կրկնակի վրաերթի ենթարկվել Երևանի բնակիչ 46-ամյա Տիգրան Գալստյանի վարած Hyundai մակնիշի 0320Պ համարանիշի ավտոբուսի կողմից։ Վրաերթի ենթարկված երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Range Rover-ը պատկանում է հայտնի գործարար, «Շշի Մելո» մականվամբ՝ Մելիք Մանուկյանին, ավտոմեքենան էլ հաշվառված է նրան պատկանող «Սարանիստ» ՍՊԸ-ի հաշվեկշռում։ Իսկ ավտոբուսը հաշվառված է «Հարթ ուղի» ՍՊԸ-ի հաշվեկշռում։