Օլգա Սկաբեևան խստորեն քննադատել է հումորիստ Մաքսիմ Գալկինին Իսրայելում համերգի ժամանակ կատակի համար
Հեռուստահաղորդավարուհի Օլգա Սկաբեևան խստորեն քննադատել է հումորիստ Մաքսիմ Գալկինին Իսրայելում համերգի ժամանակ կատակի համար։ Տելեգրամի իր ալիքում լրագրողը կատակերգուին անվանել է «սովորական ոչնչություն» է անվանել։
Ելույթի ժամանակ Գալկինը, որին իր կնոջ՝ ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովայի հետ ՌԴ-ում համարում են «օտարերկրյա գործակալ», ասել է հետևյալը.
«Ինձ թվում է, որ եթե Կիրկորովը թափանցիկ զուգագուլպաներով հայտնվի ճակատում, ապա մի քանի օրով զինադադարը երաշխավորված է։ Հատկապես, եթե նա Սկաբեևայի գլուխը պահում է ձեռքերում։ Հրաշալի կլինի»։
«Իսկապե՞ս դա ծիծաղելի է: Ինչ բարի ու անվնաս տղա է։ Սկաբեևայի գլուխը Կիրկորովի ձեռքերում է։ Ահահա։ Ինչու՞ եք նման հրաշալի կատակերգուի համար քամինգ-աութ կազմակերպել: Ինչո՞ւ էին ասում, որ Գալկինը գեյ է։ Սուտասաններ։ Գալկինը գեյ չէ։ Նա պեդերաստ է, սրիկա, սովորական ոչնչություն, ինչպես ասում է Լուկաշենկոն»,- արձագանքել է հեռուստահաղորդավարուհին իր Telegram ալիքում։
Սկաբեևան նաև հարցրել է իր լսարանին, թե արդյո՞ք Գալկինի խոսքերը կարելի է համարել սպանության ուղիղ կոչ։