Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաստաթուղթ, համաձայն որի 2014-ի հունվարի 21-ին, անձնական նախաձեռնությամբ, գրավոր զեկուցագրի համաձայն ազատվել է ՀՀ Ոստիկանության ծառայությունից.նախկին ոստիկանապետի օդում թողած հայտարարություններին ի պատասխան
ՀՀ նախկին Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան-"Հանրային Ձայն" կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյան մենամարտը նոր փուլ է թեւակոխում:
Այսօր, դատարանում Վ. Գասպարյանը իր դեմ հարուցված քր գործի առթիվ, երբ փորձում էր մեկնաբանություններ հնչեցնել գործի շրջանակներում, կրկին անգամ հիշատակեց ՌՈ նախկին աշխատակից, նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանի անունը, օդում շպրտելով հայտարարություններ` թե ինչու է Ղուկասյանը հեռացել Ոստիկանության համակարգից, երբ նույն Գասպարյանը զբաղեցնում էր ՀՀ Ոստիկանապետի աթոռը:
Ի պատասխան Գասպարյանի հայտարարությունների, քիչ առաջ Վարդան Ղուկասյանը հրապարակեց ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ , ուր սեւը սպիտակով գրված է, որ 2014 թվականի հունվարի 21-ին, անձնական նախաձեռնությամբ, գրավոր զեկուցագրի հիման վրա ազատվել է ՀՀ Ոստիկանության ծառայությունից:
Ավելին,Վարդան Ղուկասյանին տրված բնութագրի մեջ հստակ նշվում է, որ 2013 թվականաի օգոստոսին, Վ. Ղուկասյանը նշանակվելով ՀՀ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի պետի տեղակալի պաշտոնին, մասնակցել է մի շարք հանցագործությունների բացահայտման եւ հասարակական կարգի ապահովման աշխատանքներին:
Վ. Ղուկասյանը, ծառայության ընթացքում խրախուսվել է ինչպես ՀՀ Պաշտպանության նախարարի, այնպես էլ ՀՀ Ոստիկանության պետի կողմից :
Մեկնաբանությունները թերեւս ավելորդ են,. երբ խոսում են ահերքելի փաստերը
Ստորեւ հրապարակում ենք ՓԱՍՏԸ