«Մենք գիտենք միայնակ գործել, մենք ինքնիշխան երկիր ենք, որն իրեն իրավունք է վերապահում՝ որոշումներ կայացնելու և գործելու»
Իսրայելը կարող է և պատրաստ է Իրանում գործել նույնիսկ առանց ԱՄՆ-ի, հայտարարել է հրեական պետության գլխավոր շտաբի պետ Հերցի Հալեվին, հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։
«Մենք այսօր պատրաստ ենք գործողությունների Իրանում։ ՑԱԽԱԼ-ը (Իսրայելի պաշտպանության բանակ-խմբ․) գիտի, թե ինչպես գործել հեռվից, և մենք նաև գիտենք, թե ինչպես գործել մոտիկից։
Առաջիկա տարիներին Իսրայելի ՑԱԽԱԼ-ը զգալիորեն կամրապնդի իր կարողությունները
Իրանի դեմ՝ չնայած հեռավորությանը, և այդ պատասխանը կլինի ճնշող»,-ասել է գլխավոր շտաբի պետը:
Անդրադառնալով վերջին շրջանում ԱՄՆ-ի հետ Իսրայելի բարդ հարաբերություններին, Հալեվին նշել է, որ «Իսրայելը գիտի, թե ինչպես միայնակ աշխատել անվտանգության ցանկացած մարտահրավերի դեպքում,
«Բայց հաճելի է, որ ԱՄՆ-ն մեր կողքին է։ Մենք գիտենք միայնակ գործել, մենք ինքնիշխան երկիր ենք, որն իրեն իրավունք է վերապահում՝ որոշումներ կայացնելու և գործելու»։