Թալինը քարացել է ժամանակի մեջ, փոխգնդապետին դեպի անմահություն կճանապարհեն վաղը` Եռաբլուր զինվորական պանթեոնից
2023 թ. ապրիլի 11-ին Սյունիքի մարզի Տեղ բնակավայրում զոհված 34-ամյա փոխգնդապետ Մկրտիչն է Հարությունյանին կհուղարկավորեն Եռաբլուրում. «Այսօր Թալինում հերոսի հայրական տանը կլինի նրա հոգեհանգիստը, իսկ վաղը ժամը մեկին կլինենք Եռաբլուրում` հերոսի մարմինը նրա ընկերների մոտ ամփոփելու համար»,-մեզ հետ զրույցում ասաց Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը:
Մկրտիչնին Թալինում բնութագրում են ամենադրական հատկանիշներով. «Հայրենասեր չափից դուրս, ընտանիքին ու ընկերներին նվիրված հայի տեսակ»,-պատմում են թալինցիները:
Մկրտիչի անժամանակ կյանքից հեռանալը ցնցել է ոչ միայն Թալին քաղաքը այլ հարակից գյուղերը: Հերոսի մահվան բոթից շոկի մեջ է հայտնվել ամբողջ քաղաքը. «Թալինը քարացել է ժամանակի մեջ»-արցունքները խեղդելով ասում են թալինցիները:
Մկրտիչը ամուսնացած էր, ուներ երկու դուստր: