«Յուրաքանչյուր ոք, ով թույլ է տալիս սեռափոխություն մինչեւ 18 տարեկան, պետք է տեղում գնդակահարվի»․ Դեն Բիլզերյան
Յուրաքանչյուր ոք, ով թույլ է տալիս փոխել սեռը մինչեւ 18 տարեկանը, պետք է գնդակահարվի տեղում։ Այս մասին, այսպես կոչված, «Ինստագրամի արքա», հայտնի պոկեր խաղացող Դեն Բիլզերյանը գրել է իր Twitter-ում։
Anyone who allows a gender transition before the age of 18 should be shot on site
— Dan Bilzerian (@DanBilzerian) April 16, 2023
Ըստ ամենայնի, նրա գրառումը կապված է հատկապես երիտասարդների շրջանում տրանսգենդերների ինքնության խնդիրների շուրջ ԱՄՆ-ում աճող քննարկումների հետ։ Մասնավորապես՝ մուտք դեպի դպրոցական զուգարաններ, սպորտային եւ բժշկական ծառայություններ։
Մոտ 1,3 միլիոն մեծահասակ եւ 300,000 երեխա ԱՄՆ-ում ճանաչվում է որպես տրանսգենդեր:
Պահպանողականների վրդովմունքը մեծացել է այս ամսվա սկզբին, երբ գարեջուր արտադրող Anheuser-Busch-ը գործարք կնքեց տրանսգենդեր ինֆլուենսեր Դիլան Մալվեյնիի հետ՝ խթանելու Bud Light-ը: Դրանից հետո, երբ Մալվեյնին հրապարակեց իր գարեջուր խմելու տեսանյութը, պահպանողականները կոչ արեցին բոյկոտել գարեջուրը: Կալիֆորնիայի Anheuser-Busch Budweiser գործարան զանգ է ստացվել, որ այնտեղ ռումբ է տեղադրված։ Բոստոնի մանկական հիվանդանոցն անցյալ տարի մի շարք ռումբի սպառնալիքներ է ստացել տրանս երիտասարդների «բուժման ծրագրի» պատճառով:
Մարտին, ելույթ ունենալով Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովում, մեկնաբան Մայքլ Նոուլզը հայտարարել է, որ տրանսգենդերիզմը պետք է «վերացնել»: Ավելի ուշ Նոուլզը հավաստիացրեց, որ իր հայտարարությունները ցեղասպան բնույթի չեն, քանի որ նա չի հավատում, որ տրանսգենդերներն իրական են եւ չի կարող կոչ անել նրանց վերացնել:
Այս տարի տրանսգենդերների ինքնությանն ուղղված 29 օրինագիծ օրենք է դարձել 14 նահանգներում, հայտնում է The Washington Post-ը: Դրանք բոլորը ստորագրվել են հանրապետական նահանգապետերի կողմից կամ ընդունվել են Հանրապետական կուսակցության գերակշռող օրենսդիր մարմիններում՝ վետոյի իրավունքով:
https://style.news.am/arm/news/96836/yuraqanchyur-oq-ov-tuyl-e-talis-serapokhutyun-minchev-18-tarekan-petq-e-texum-gndakaharvi․-den-bilzeryan.html