ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին երկարաժամկետ ու համընդգրկուն խաղաղության հասնելու հարցերում. Օլսոն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, ազգային ժողովի փոխնախագահ և կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ հանդիպումներում ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Օլսոնը ընդգծեց հայ-ամերիկյան երկկողմ ամուր կապերը։ Այս մասին նշված է Հայաստանում ԱՄՆ դեսպանության տրածած հաղորդագրությունում:
«Նա նաև ընդգծեց Միացյալ Նահանգների պատրաստակամությունն օգնել Հայաստանին և Ադրբեջանին լարվածության ապաէսկալացման և երկարաժամկետ ու համընդգրկուն խաղաղության հասնելու հարցերում»,-ասված է հաղորդագրությունում: