Բենզինի կեղծ վաճառքի դիմաց, խարդախությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով շորթել է գումարներ
Բենզինի կեղծ վաճառքի դիմաց, խարդախությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով շորթել է գումարներ
Ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը`ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն, պարզել է, որ Արցախում հաշվառված Հայաստանի Հանրապետությունում բնակվող 30-ամյա Հ.Հ.-ն, 2023թ. մարտ-ապրիլ ամիսներին, «Facebook» սոցիալական ցանցում, տարբեր անվամբ գրանցված օգտահաշիվների միջոցով, ֆեյսբուքյան խմբերում տեղադրել է բեզինի վաճառքի մասին կեղծ հայտարարություններ։
Խաբեությամբ, ի սկզբանե նպատակ չունենալով կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները, վերջինս վստահությունը չարաշահելու եղանակով և ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, բենզինի վաճառք իրականացնելու պատրվակով գումարներ է հափշտակել Ստեփանակերտ քաղաքի 2 բնակչից։
Նշված եղանակով գումարները փոխանցելուց հետո այն հափշտակվել է Հ. Հ.-ի կողմից՝ ինչի արդյունքում Արցախի բնակիչներին պատճառվել է զգալի չափերի հասնող գույքային վնաս:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։