«Հանրային ձայն»-ն ընդդիմադիր կուսակցություններին առաջարկում է համախմբվել մեկ գաղափարի շուրջ. հայտարարություն
«Հանրային ձայն» կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել, որով դիմել է ընդդիմադիր կուսակցություններին:
«Դիմում ենք այն կուսակցություններին, ովքեր իրենց համարում են ընդդիմադիր եւ դեմ են նիկոլյան ռեժիմին։ Առաջարկում ենք բոլոր ընդդիմադիր կուսակցություններին, քաղաքական գործիչներին, հանրային դեմքերին, ՀԿ-ին, անցկացնել քաղաքական կոնսուլտացիաներ Նիկոլ Փաշինյան «ս....իր» գաղափարի շուրջ։ Այսօր բոլորիցս է կախված մեր երկրի անվտանգության եւ ժողովրդավարության հարցը։ Մի կողմ ենք թողնում բոլոր տարաձայնությունները եւ խժդժությունները։ Մեր նպատակն է Նիկոլին եւ իր թիմին վռնդել իշխանությունից: Պաշտոնապես հայտարարում ենք, որ «Հանրային ձայն» կուսակցությունը նախկին իշխանությունների հետ ընտրության ժամանակ դաշինք չի կազմելու», - ասված է հայտարարության մեջ։