«Հայաստան» կտավի բեկորները Զինվորի տանը ամրացրեցին 44-օրյա պատերազմի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը և «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Արտակ Անանյանը՝ թոռան հետ
Արդշինբանկը միացավ «Հայաստան 301» ծրագրին՝ դառնալով Զինվորի տան գործընկեր:
Զինվորի տունը մեկնարկել է «Հայաստան 301» ծրագիրը: Այն համայն հայության և հայ ժողովրդի բարեկամների համախմբման ծրագիր է՝ հայրենիքի պաշտպանների համար լուսավոր ապագա կառուցելու գաղափարի շուրջ:
Ծրագրի հիմքում Մարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավն է: Ընտրությունը պատահական չէ: Ինչպես Սարյանն է ցեղասպանությունից հետո Հայաստանն արևշատ և վառ գույներով պատկերել, այդպես էլ Զինվորի տունն է ցանկանում հայրենիքի պաշտպանների համար ապահով և լուսավոր ապագա կերտել: Ծրագրի բոլոր խոշոր նվիրատուներն անձամբ են տեղադրելու Սարյանի կտավի՝ մեկ հատվածի բեկոր՝ այսպիսով ամբողջացնելով կտավը և ցույց տալով ազգի միավորումը՝ զինվորանվեր գաղափարի շուրջ:
«Հայաստան» կտավի բոլոր բեկորները տարվա ընթացքում կամրացնեն Զինվորի տան նվիրատուները: Նվիրատուների և մեր գործընկերների հետ դա կանեն նաև մեր անմահացած հերոսների ընտանիքներն ու վիրավորված զինվորները: Այսօր իրենց բեկորներն ամրացրին 44-օրյա պատերազմի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը և «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Արտակ Անանյանը՝ թոռան հետ:
Դուք էլ կարող եք ձեր նվիրատվությունն անել և դառնալ մասնիկը այն ծրագրի, որի նպատակը համայն աշխարհի հայերով և մեր բարեկամներով զինվորներին շնորհակալություն ասելն է, նրանց համար լուսավոր վաղվա օր ստեղծելը :