Քանի իրավիճակի ապակայունացման պատճառներն առկա են, դրանք որոշակի պարբերականությամբ արտահայտվելու են սահմանագծին. Աբրահամյան
Թուրքիան և այդ երկրում ընթացող գործընթացները մեծ ազդեցություն ունեն առաջնագծում տեղի ունեցող զարգացումների վրա, սակայն դրանք իրադրության այսպիսի ընթացքի միակ պատճառը չեն:Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը.
«Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններում նկատելի խնդիրներն են, որ առաջին հերթին հետպատերազմյան իրավիճակում բերել են բախումների և ագրեսիայի:
Բանակցային առումով ՀՀ իշխանությունը շարունակում է զիջողականություն դրսևորել, սակայն Ադրբեջանի պահանջները շեշտակի աճում են:
Այն, ինչ տեղի է ունենում առաջնագծում վերջին 3 օրերին, ընդամենը դրսևորման ձև է:
Քանի իրավիճակի ապակայունացման պատճառներն առկա են, դրանք որոշակի պարբերականությամբ արտահայտվելու են սահմանագծին:
Իրադրության բարդությունից է կախված, թե դրանք ինչ մասշտաբի կլինեն և ինչպես կզարգանան»: