Խաղաղության պայմանագրի մի շարք հոդվածներով հնարավոր է եղել կողմերի հայացքները մոտեցնել ընդհանուր տեսլականի․ ՌԴ ԱԳ նախարար
Խաղաղության պայմանագրի մի շարք հոդվածներով հնարավոր է եղել Հայաստանի և Ադրբեջանի հայացքները մոտեցնել ընդհանուր տեսլականի, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո։
«Խաղաղության պայմանագրի մի շարք հոդվածներով, որոնք այսօր քննարկվեցին, հնարավոր եղավ երկու կողմերի հայացքները մոտեցնել ընդհանուր տեսլականին։ Այժմ սկսվել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների երկկողմ հանդիպումը, որից հետո նրանք մեզ կտեղեկացնեն այն մասին, թե ինչ արդյունքի են հասել։
Մեր խնդիրն էր հարթակ տրամադրել երկկողմ հանդիպման համար։ Մենք ներկայացրեցինք մեր մոտեցումները: Հուսով ենք, որ այս միջոցառումը թույլ կտա Ադրբեջանի եւ Հայաստանի նախարարների միջև այժմ ընթացող բանակցություններին հասնել գործնական արդյունքների։ Մենք կշարունակենք նպաստել առաջընթացին՝ բոլոր եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթները, որոնք հիմք են հանդիսանում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի համար, լիարժեք իրականացնելու համար»,- ասել է Լավրովը։