Չեխիայի հանրապետության դեսպանությունը ժամանակավորապես դադարեցրել է շենգեն վիզայի դիմորդների հերթագրումը
«Չեխիայի հանրապետության դեսպանությունը տեղեկացնում է, որ ներկայումս Շենգեն վիզայի դիմորդների հերթագրումը ժամանակավորապես դադարեցված է՝ կազմակերպչական և տեխնիկական պատճառներից ելնելով»։ Այս մասին նշված է դեսպանության հայտարարության մեջ։
«Եթե Ձեր հերթագրման հայտը ուղարկել եք Մայիսի 17-ից հետո, ապա Դուք արդեն իսկ ստացել եք պատասխան նամակ վերոնշյալի վերաբերյալ։
Տեղեկացնում ենք, որ նոր գրանցման համակարգը հասանելի կլինի հունիսի 15-ից և այդպիսով՝ մենք կվերսկսենք հեթագրումը այդ ամսաթվից։ Հերթագրման նոր կանոների և ընթացակարգի վերաբերյալ հայտարարությունը նախօրոք կտեղադրվի մեր կայքում և սոցիալական հարթակի մեր էջում։ Հետևեք հավելյալ տեղեկատվության համար»։