Թուրքիայի սահման հասնող ճանապարհին կամուրջ է նորոգվում, իսկ շրջանցիկ կամուրջի թույլատրելի առավելագույն քաշը 7 տոննա է. զգուշացնում
Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ11+400 հատվածում (Արամավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրի մոտ) գտնվող կամուրջը հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
Իսկ նորոգվող կամուրջը շրջանցող զուգահեռ կամրջով տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն քաշը 7 տոննա է։
Հորդորում ենք վարորդներին պահպանել սահմանված չափը, քանի որ շրջանցիկ կամուրջը նախատեսված է մարդատար մեքենաների համար։
Բեռնատարների վարորդները նշված տեղանքը կարող են շրջանցել Լուսագյուղ-Ջրառատ-Մ-3 ճանապարհով։