Արևմուտքը փորձում է միջամտել ԼՂ-ում ստեղծված իրավիճակին և մեծացնել իր ներկայությունը տարածաշրջանում
Արևմուտքը փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, մեծացնել իր ներկայությունը տարածաշրջանում և վարկաբեկել ռուսական խաղաղապահ քաղաքականությունը։ Այս մասին ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Նա նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակը մեծապես որոշվում է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմամբ, իսկ Լեռնային Ղարաբաղում անվտանգությունն ապահովում է ռուսական խաղաղապահ զորախումբը, սակայն Արևմուտքը ամեն կերպ փորձում է միջամտել իրավիճակին։
«Արևմուտքի գլխավոր նպատակը Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելն է, այլ ոչ թե երկարաժամկետ հեռանկարում ապահովել տարածաշրջանի անվտանգությունն ու բարգավաճումը։ Դրա օրինակն է ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելությունը, որում ներառված են զինվորականներ և հատուկ ծառայության աշխատակիցներ։
Շոյգուի խոսքերով, այդ կապակցությամբ անհրաժեշտ է շարունակել աշխատանքը ՀԱՊԿ առաքելություն տարածաշրջան ուղարկելու ուղղությամբ։