Հաստատվել է պաշտոնական այցով ՀՀ եկած անձանց ուղեկցելու ընթացքում օտարերկրյա անվտանգության մարմինների զենք կրելու կարգը
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 1-ի նիտում հաստատեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած անձանց անվտանգությունը պահպանելու և պաշտպանելու նպատակով ուղեկցելու ընթացքում օտարերկրյա անվտանգության մարմինների և ներկայացուցիչների կողմից զենք ներկրելու, արտահանելու, կրելու և տեղափոխելու (փոխադրելու) կարգը:
Նախագիծը նախապատրաստվել է 2022 թվականի հոկտեմբերի 5-ին ընդունված «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի և ՀՀ վարչապետի 2022 թվականի դեկտեմբերի 30-ի «Զենքի շրջանառության կարգավորման մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» թիվ 1562-Ա որոշման 24-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով:
Նախագծի ընդունման դեպքում կապահովեն «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի պահանջները, մասնավորապես՝ կսահմանվեն օտարերկրյա անվտանգության մարմինների և ներկայացուցիչների կողմից Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցով ժամանած անձանց անվտանգությունը պահպանելու և պաշտպանելու նպատակով ուղեկցելու ընթացքում զենք ներկրելու, արտահանելու, կրելու և տեղափոխելու (փոխադրելու) կարգը: