Հերթական սադրանքը, որը լարել է թշնամին թակելու է բոլորիս դուռը անկախ ունեցած «անունից». ԱՀ ԱԺ պատցամավորը Արցախում տիրող իրավիճակի մասին
Օրեր առաջ Ադրբեջանն ամբողջությամբ արգելափակեց Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, դադարեցնելով ինչպես ռուսական խաղաղապահ ուժերի կողմից իրականացվող հումանիտար բեռնափոխադրումները, այնպես էլ հիվանդներին պատշաճ բուժօգնություն ապահովելու նպատակով Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջոցով նրանց ՀՀ տեղափոխելու գործընթացը։ Ինչը մեկ անգամ եւս փաստում է թշնամու նպատակը, այն է՝ բառի ուղիղ իմաստով «խեղդել» Արցախն ամբողջությամբ։ Ինչպես, ում օգնությամբ ու միջոցներով է Արցախը ձերբազատվելու թշնամու ճիրաններից, հաշվի առնելով միջազգային հանրության լուռ համաձայնությունը, հարցի պատասխանը փորձել ենք ստանալ ԱՀ ԱԺ անկախ պատգամավոր ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՑ, ով փաստեց հետեւյալ իրավիճակը․
-Իրոք ճիշտ եք նկատում, Արցախը խեղդվում է ադրբեջանական հայատյաց քաղաքականության մամլիչի տակ։ Արցախահայությունը գտնվում է բարդ իրավիճակում և օրվա իշխանություններից մեծ ճիգեր են պահանջվելու այս իրավիճակում երկրի կյանքը բնականոն վիճակում պահելու համար: Բայց այս խնդիրը միայն իշխանությունների ուսերին թողնելը, մեղմ ասած, անմեղսունակության դրսևորում կլինի: Ուստի անհրաժեշտ է հասարակության յուրաքանչյուր անդամի գիտակցված համբերատարությունը, վճռականությունը՝ դիմակայելու այս փորձությանը նույնպես։
Քանի որ այս հերթական սադրանքը, որը լարել է թշնամին թակելու է բոլորիս դուռը անկախ ունեցած «անունից»: Ուստի պահանջվում է պարզ գիտակցում, որ միայն փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության դրսևորմամբ է, որ կարողանալու ենք դուրս գալ այս ճահիճից։