Միզուղիների վարակը կարող է բերել երիկամների ծանր վարակային ախտահարման. Պրոֆեսորը միզուղիների վարակի անդառնալի հետեւանքների մասին
Միզուղիների ինֆեկցիաները գտնվում են ամենատարածված ինֆեկցիոն հիվանդությունների շարքում՝ համարվելով զգալի հոգս հասարակության համար։ Կարող են հանդիպել ցանկացած տարիքում թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց մոտ: Միզուղիների ինֆեկցիաները կարող են առաջացնել մի շարք բարդություններ և որոշ դեպքերում կարող են բերել հիվանդի կյանքին սպառնացող իրավիճակների:
Ի՞ՆՉ Է ՄԻԶՈՒՂԻՆԵՐԻ ՎԱՐԱԿԸ
Միզուղիների ինֆեկցիաները միզային համակարգի բորբոքային հիվանդություններ են, որոնք ախտահարում են`
.Միզուկը
.Միզապարկը
.Երիկամները
- Միզուղիների վարակն առաջանում է երբ ինչ-ինչ պատճառներով միզուկով կամ այլ եղանակով մանրէները ներթափանցում են այդ օրգաններ, բազմանում են և առաջացնում են բորբոքում:
- Միզուղիների ինֆեկցիաները կանանց մոտ ավելի հաճախ են հանդիպում, քան տղամարդկանց մոտ:
ԻՆՉՊԻՍ՞Ի ՄԵԹՈԴՆԵՐ ԿԱՆ ՄԻԶՈՒՂԻՆԵՐԻ ԻՆՖԵԿՑԻԱՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ՀԱՄԱՐ
- Խմեք ավելի շատ հեղուկներ, որ մեզով հեռացնեք ավելի շատ բակտերիաներ։
-Սեռական հարաբերությունից հետո անմիջապես միզեք։
-Չբուժվելու դեպքում միզուղիների վարակը կարող է բերել երիկամների ծանր վարակային ախտահարման:
Վերը նշված հարցերին «Բժշկի մոտ» հաղորդաշարի շրջանակներում անդրադառնում է
«Իզմիրլյան» ԲԿ-ի ուրոլոգիական բաժանմունքի վարիչ, բ.գ.դ պրոֆեսոր, Մ.Հերացու անվան ԵՊԲՀ Ուրոլոգիայի ամբիոնի դոցենտ, ՀՀ ԱՆ խորհրդատու Ուրոլոգիայի գծով ԱՐԹՈՒՐ ԳՐԱԲՍԿԻՆ
Զրույցը՝ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ