Ադրբեջանում «ավարտվել է» ՀՀ սուվերեն տարածքից առևանգված 2 հայ զինծառայողների դեմ հարուցված քրգործի նախաքննությունը
Ադրբեջանում «ավարտվել է» մայիսի վերջին ՀՀ սուվերեն տարածքից առևանգված երկու հայ զինծառայողների դեմ հարուցված քրգործի նախաքննությունը։
Բաքվում հայ զինծառայողներ Հարություն Հովագիմյանին և Կարեն Ղազարյանին մեղադրանք է ներկայացվել մի շարք հոդվածներով՝ այդ թվում իբր սահման հատելու ու դիվերսիոն փորձի համար։
Հիշեցնենք՝ ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից որոնվող 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար: Մայիսի 26-ին ադրբեջանական կողմը հայտնել էր, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, երկու հոգի ձերբակալվել է:
Աղբյուր` Փաստինֆո