Ի՞նչ է նշանակում ադրբեջանական զինտեխնիկայի, տրանսպորտային միջոցների վրա պատկերված նշանը․ պարզաբանում է ռազմական փորձագետը
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրել․
«Ադրբեջան անունով արհեստածին պետության ահաբեկչական բանակի զորավարժություններին մասնակցող զինտեխնիկայի, տրանսպորտային միջոցների վրա պատկերաված է այս նշանը։
Ես գիտեմ, որ իրենք սիմվոլներին շատ մեծ ուշադրություն են դարձնում՝ սկսած աստղերի դասավորվածությունից, թվերի հերթականությունից, վերջացրած տարատեսակ էլեմենտների օգտագործումից։
Հիմա փորձենք տրամաբանելով հասկանալ թե այս պատկերով ինչ մեսինջ են հղում։
Մաթեմատիկայի մեջ այս նշանը կոչվում է ցանկացածի, բոլորի համար, գալիս է անգլերեն All բառից և շրջված A -ն է։
Սակայն իրենց տրանսպորտային միջոցների և զինտեխնիկայի վրա հորիզոնական այս — գիծը V-ի երկու կողմերից դուրս եկած է։
Այս ( V ) կերպ պատկերաված է Հայաստանի քարտեզը՝ վերևը լայն, ներքևը նեղ։ Քարտեզի մի հատվածով անցկացված գիծը եզրագծերից դուրս է եկել, այսինքն, մի կողմից օկուպացված Քաշաթաղի, կամ Քարվաճառի հատված, մյուս կողմից հայաթափված Նախիջևանի հատված։
Եթե փորձենք թարգմանել այս անգամվա զորավարժության կարգախոսը, ապա կստացվի հետևյալը «Միջանցք բոլորի համար»»։