Հայաստանի կողմից ռուս պաշտոնյաներին երկիր չթողնելը վնասում է երկու երկրների հարաբերություններին․ Զախարովա
Օրենքը չխախտած մի շարք ռուս գործիչների «սև ցուցակում» ներառելն ու Հայաստան մուտքն արգելելը վնասում է երկրների փոխգործակցությանը։ Ինչպես հայտնում է TACC-ը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ռուս-հայկական մեդիա ֆորումի մասնակիցներին ուղղված իր ուղերձում։
«Այս կարգի «անցանկալիությունն» այն անձանց նկատմամբ, ովքեր հանդիսանում են մեդիա մենեջերներ, քաղաքագետներ, ովքեր չեն խախտել օրեքներ ու պարզապես հայտնել են իրենց ազնիվ, սեփական կարծիքը, մեծ վնաս են հասցնում Ռուսաստանի և Հայաստանի փոխգործակցությանը»,- ընդգծել է Զախարովան։
