Հայ-ադրբեջանական սրացումը բացասաբար է անդրադառնում տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ բանակցությունների վրա. Օվերչուկ
Անդրկովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ եռակողմ աշխատանքային խմբի բանակցությունները շարունակվում են, սակայն Հայաստանի և Ադրբեջանի միջև սրումը բացասաբար է անդրադառնում այդ գործունեության վրա։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Արևելյան տնտեսական ֆորումի (ԵՏՖ) շրջանակներում, գրում է ՏԱՍՍ-ը։
«Իհարկե, ցանկացած սրացում միշտ բացասաբար է անդրադառնում մեր աշխատանքի վրա, հետ ենք ընկում, հապաղում, և ժամանակ է անցնում, մինչև նորից վերադառնանք, նստենք և սկսենք աշխատել»,- ասել է Օվերչուկը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հաջորդ հանդիպումը՝ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ, տեղի կունենա, երբ դրա համար պայմանները հասունանան։