Արցախ ուղարկված ռուսական հումանիտար բեռը չի կարող իրավիճակի վրա որևէ տեսանելի ազդեցություն ունենալ. Փաշինյան
Իրադրությունը Հայաստան-Ադբեջան սահմանի երկայնքով շարունակում է մնալ լարված: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ Ադրբեջանը շարունակում է իր զորքերի տեղաշարժերը Հայաստանի հետ պետական սահմանի ու Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկյանքով։
Փաշինյանը նշեց նաև, որ հումանիտար իրավիճակը ԼՂ-ում ծայրահեղ ծանր է։
«Նախորդ օրն Ասկերանով մուտք գործած մեկ բեռնատար ռուսական հումանիտար բեռը չի կարող իրավիճակի վրա որևէ տեսանելի ազդեցություն ունենալ»,- ասաց Փաշինյանը։
Կոռնիձորի մոտ են շարունակում մնալ Հայաստանի ու Ֆրանսիայի ուղարկած հումանիտար բեռների մի մասը, մյուս մասը ՝ ավելի մեծ քանակով, գտնվում է մերձակա հատվածում։