Աշխարհի բոլոր երկրներից միայն Ռուսաստանը կարող է լինել հայ ժողովրդի անվտանգության իրական երաշխավորը. Դաշնային ժողովի անդամ
Հայ ժողովրդի համար միայն Ռուսաստանը կարող է լինել անվտանգության իրական երաշխավոր, սակայն ամերիկացիները փորձում են լարվածության հերթական օջախ ստեղծել Կովկասում. այդ մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ Դաշնային ժողովի՝ պետական ինքնիշխանության պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիմովը:
«Աշխարհի բոլոր երկրներից միայն մեր երկիրը կարող է լինել հայ ժողովրդի անվտանգության իրական երաշխավորը»,- ասել է պաշտոնյան։
Միաժամանակ նա նշել է, որ Միացյալ Նահանգները, հասկանալով, որ «վաղ թե ուշ ուկրաինական արկածախնդրությունը կավարտվի, և ոչ իր օգտին, նոր լարվածության գոտիներ է պատրաստում»։
Օրենսդիրի խոսքով՝ Վաշինգտոնը երբեք չի թաքցրել, որ մտադիր է շարունակել սրել իրավիճակը Կովկասում և փորձել ապակայունացնել Ռուսաստանը Կովկասի միջոցով։
«Այստեղ ոչ մի նոր բան չկա»,- հավելել է նա։
Կլիմովի խոսքով՝ անկախ նրանից, թե հիմա Հայաստանում ինչ քաղաքական գործիչ է իշխանության ղեկին, նրանք կփորձեին կա՛մ հեռացնել այդ քաղաքական գործչին, կա՛մ իրենցը դարձնել։