Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի աշխատակիցները պնդում են, որ տեղի է ունեցել աշխատավարձերի բարձրացում, ինչպես նաեւ սեպտեմբեր ամսվա մեջ «Գազպրոմ Արմենիա»-ի ամբողջ աշխատակազմը ստացել է պարգեւավճարներ՝առանց որեւէ խտրականության
Նախօրեին, համացանցում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում իբրեւ թե դժգոհություններ էին հասունացել այն առթիվ, որ տարիներ շարունակ ընկերությունում գործող ավանդույթներն ու կարգերը չեն պահպանվում:
Ըստ տարածված լուրերի, եւ անանուն հանդես եկած X աշխատակիցների դժգոհության….իբրեւ «Գազպրոմ»-ում մի քանի տարի է, ինչ իրավիճակ է փոխվել, եւ որ նրանք դադարել են այլեւս պարգեւավճարներ, եւ խրախուսական գումարներ ստանալ:
Ավելին, (ըստ նույն լուրերի) նշվել էր նաեւ այն մասին, որ չկա աշխատավարձերի բարձրացում, եւ որ ճիշտ հակառակը՝ աշխատավարձերի իջեցում է եղել ինչպես «Գազպրոմ Արմենիա»-ում, այնպես էլ՝ «Երեւանգազ»-ում:
Թե իրականում, տարածված լուրերը որքանով աղերս ունեին իրականության հետ, եւ թե ի՞նչ հիմքով էին անանուն աշխատակիցները մատնանշել, որ վերջին տարիներին իբրեւ թե չեն ստանում խրախուսական գումարներ, եւ որ այս տարիներին դեռ մի բան էլ արձանագրվել է ոչ ավել, որ պակաս աշխատավարձերի իջեցում, այս առթիվ փորձեցինք նախ զրուցել ինչպես «Գազպրոմ Արմենիա»-ի, այնպես էլ «Երեւանգազ»-ի բազմաթիվ աշխատակիցների հետ, ովքեր մեզ հետ զրույցում պնդեցին հակառակը, նշելով որ որ տարածված տեղեկությունները իրականության հետ որեւէ կապ չունեն, եւ ի լրումն ասվածի հավելեցին նաեւ, որ այս տարիների ընթացքում աշխատելով նման պատասխանատու ոլորտում, աշխատանքային մարտավարության հետ կապված երբեւէ դժգոհության առիթ չեն ունեցել. ո՛չ պարգեւավճարների, եւ ո՛չ էլ աշախատավարձերի նվազման հետ կապված:
Ավելին, թե՛«Գազպրոմ Արմենիա»-ի, եւ թե՛ «Երեւանգազ»-ի աշխատակիցները , NewsMedia.am-ի հետ զրույցում փաստարկված ներկայացրեցին իրողությունը՝ դաշտ նետված տեղեկությունների հետ հետ կապված, միեւնույն ժամանակ իրազեկելով, որ 2023 թվականի սեպտեմբերից ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ում, եւ թե՛ «Երեւանգազ»-ում տեղի է ունեցել աշխատավարձերի բարձրացում, ինչպես նաեւ սեպտեմբեր ամսվա մեջ «Գազպրոմ Արմենիա»-ի ամբողջ աշխատակազմը ստացել է պարգեւավճարներ՝առանց որեւէ խտրականության:
Ի դեպ, NewsMedia.am Լրատվական Գործակալությանը հաջողվեց ձեռք բերել փաստեր՝ ինչպես վերը նշված ընկերությունների կողմից աշխատակիցներին տրված պարգեւավճարների, այնպես էլ աշխատավարձերի բարձրացման հետ կապված իրողությունների մասով , ինչը եւս մեկ անգամ ապացույցն էր այն բանի, որ տարածված տեղեկություններն ու X աշխատակիցների դժգոհությունները անիրականի ու ոչ օբյեկտիվության ժանրից էին:
NewsMedia.am
Լուրեր Հայաստանից եւ Աշխարհից