ՊԲ ստորաբաժանումների դիվերսիոն ներթափանցման մասին ադրբեջանական հաղորդագրությունն ապատեղեկատվություն է. Արցախի ՊՆ
Ադրբեջանի ԱԱԾ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կատարել են դիվերսիոն ներթափանցում և Ահմեդբեյլի֊Ֆիզուլի֊Շուշի ավտոճանապարհի 58֊րդ կմ հատվածում իբրև թե տեղադրել հակատանկսյին ական, որի պայթյունի հետևանքով սեպտեմբերի 18֊ին` ժամը 03:45-ի սահմաններում մահացել է երկու քաղաքացիական անձ, հերթական ապատեղեկատվությունն է։
Այս մասին NEWS.am-ին հայտնում է Արցախի ՊՆ-ն: