120,000 մարդ գտնվում են ֆիզիկական սպառնալիքի տակ՝ Ադրբեջանի ահաբեկչական լայնածավալ հարձակման պատճառով.Արցախի ՄԻՊ
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը գրում է.
«120,000 մարդ, այդ թվում՝ 30,000 երեխա, 2,000 հղի կին, 20,000 ծեր, ովքեր 9-ամսյա շրջափակման ընթացքում բախվել են սաստիկ սովի, թերսնման և կենսական անհրաժեշտության բոլոր սննդամթերքից և ապրանքներից զրկվածությանը, գտնվում են ֆիզիկական սպառնալիքի տակ՝ Ադրբեջանական զինուժը 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ահաբեկչական լայնածավալ հարձակման պատճառով:
Սա ոչ այլ ինչ է, քան էթնիկ զտումներ ու ցեղասպանություն, որ Ադրբեջանը իրականացնում է օրը ցերեկով։
Միջազգային հանրությունը ՊԵՏՔ Է հրատապ և անհապաղ քայլեր ձեռնարկի մարդկության դեմ հերթական հանցագործությունը դադարեցնելու համար»: