Կարմիր Խաչը ԼՂ-ում սկսել է գրանցել այն մարդկանց, ովքեր փնտրում են իրենց երեխաներին կամ կորցրել են կապը հարազատների հետ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի թիմերը Լեռնային Ղարաբաղում սկսել են նաև գրանցել այն մարդկանց, որոնք փնտրում են իրենց երեխաներին կամ կորցրել են կապը հարազատների հետ:
Այս մասին հայտնում են ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից։
Բնակիչները նաև դիմել են կոմիտե՝ մահացած հարազատների մարմինները տարհանելու խնդրանքով: