Սպիտակ տան ներկայացուցիչը վստահեցրել է, որ «Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել ներկա ճգնաժամից տուժածներին
ԱՄՆ իշխանություններն ակնկալում են, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները կկարողանան մարդասիրական օգնություն ստանալ, իսկ ամերիկյան կողմը կարող է նրանց լրացուցիչ աջակցություն կտրամադրի։ Այս մասին ասված է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության ղեկավար Էիդրիեն Ուոթսոնի գրավոր հայտարարության մեջ։
Նա նշել է, որ ամերիկյան կողմը «վշտացած է այն լուրից, որ առնվազն 68 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով»։
Սպիտակ տան ներկայացուցիչը վստահեցրել է, որ «Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել ներկա ճգնաժամից տուժածներին»։