«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պատրաստ է կեցավայրի վարձակալության և կոմունալ ծախսերի փոխհատուցում տրամադրել Լեռնային Ղարաբաղից տեղահանված 300 ընտանիքի
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունում ձևավորված օպերատիվ շտաբը այսօր քննարկեց մի շարք աջակցության ծրագրեր՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին օժանդակելու նպատակով:
Մասնավորապես, Ընկերությունը պատրաստ է ՀՀ մարզերում կեցավայրի վարձակալության և կոմունալ ծախսերի փոխհատուցում տրամադրել տեղահանված 300 ընտանիքի՝ համաձայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հաշվառված տվյալների:
Նախատեսվում է նաև հնարավորինս կարճ ժամկետներում կազմակերպել Ընկերության հաշվեկշռում գտնվող «Կարին» պանսիոնատի շահագործումն ու ենթակառուցվածքների վերականգնումը՝ տեղահանված ընտանիքներին լրացուցիչ կացարաններով և կենցաղային անհրաժեշտ պայմաններով ապահովելու համար:
Զուգահեռ գույքագրվում են կարճաժամկետ աջակցության համար նախատեսվող այլ ռեսուրսներ՝ համակարգող մարմինների կողմից ներկայացվող կարիքներին համապատասխան: