Իրանի Կարմիր մահիկը 50 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկում ՀՀ՝ Արցախից բռնի տեղահանված մարդկանց համար
Իրանի Կարմիր մահիկը Հայաստան կուղարկի 50 տոննա մարդասիրական օգնություն` Արցախից տեղահանվածների համար։ Այս մասին տեղեկացնում է MiranPress-ը։
Նշվում է, որ բեռը ներառում է սնունդ, հիգիենայի պարագաներ, վերմակներ, հագուստ։
՛՛Բեռնատարները շուտով կշարժվեն՛՛,-նշում է աղբյուրը: