Բարեբախտաբար , լուսավոր օրերը սարերի ետևում չեն՝ պարտադիր կանոնների պահպանմամբ․ Օրենքի դիկտատուրա Մահապատժի վերականգնում Միասնականություն Աշխատել
Արտաքին,ներքին մարտահրավերները թողած,քաղաքական հարթակում իրար են ուտում,թե ով է իրենցից ավելի սրիկա։Փաստեմ,որ այսօրվա նման վարքագծի պայմաններում յուրաքանչյուր քաղաքական ուժ կրում է համապարտ պատասխանատվություն ։Անշուշտ,գլխավոր պատասխանատուն քաղաքական իշխանությունն է ,որպես վերջնական որոշում կայացնող,դրանից բխող բոլոր լավ կամ վատ հետևանքներով։
Հայաստանի այսօրվա իրավիճակը նման է մի մեծ ընտանիքի,որտեղ առկա են բազում խնդիրներ և, ընտանիքի յուրաքանչյուր անդամ,միմյանց հերթ չտալով,փորձում են միմյանց մեղադրել անհաջողությունների մեջ ,փոխարենը նստեն ,վեր հանեն սխալներն ու շտկեն։
Միջազգային իրավակիրառ պրակտիկան ցույց է տվել,որ ավելի աղետալի վիճակում հայտնված երկրները.Ամերիկա,Ռուսաստան, Ֆրանսիա,Գերմանիա,Ճապոնիա,Չինաստան,Իսրաել,,, կարողացել են դուրս գալ փոսից `դառնալով միջազգային խաղացողներ,բացառապես միասնական ուժերով և աշխատելով ։ Լավ է ուշ,,քան ուշացած։Պատռեք ձեր ամբիցիայի,անսխալականության,տգիտության կուսաթաղանթը ,վայր իջեք ձեր բարձունքներից,ընդունեք,որ պարտվել եք ոչ միայն ադրբեջանին,այլ աշխարհին և քաղաքական և ռազմական և իրավական հարթակներում,այս վերջինը վերապահումով և ,նման ելակետային բազայով իրականացրեք ձեր գործառույթները, կամ գրեք այբբենարանի քսանիներորդ տառը՝դաշտը զիջելով կարող ուժերին։
Ցավոք,ժողովրդին ավելի հեշտ է խաբելը,քան թե ժողովուրդը կարող է գիտակցել,որ խաբված է։
Բարեբախտաբար , լուսավոր օրերը
սարերի ետևում չեն՝ պարտադիր կանոնների պահպանմամբ․
Օրենքի դիկտատուրա
Մահապատժի վերականգնում
Միասնականություն
Աշխատել։
Ցավի հետ անհրաժեշտ է ապրել,իսկ վիրավորանքն ու հիվանդությունները բուժել ոչ թե ողբով,այլ' աշխատանքով։
Լևոն Բաղդասարյան,փաստաբան