Ես հրամայել եմ ահաբեկիչներից մաքրել բնակավայրերը և լայնածավալ գործողություն իրականացնել․ Իսրայելի վարչապետ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկիրը պատերազմի մեջ է։ Նրա խոսքերը հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։
Նեթանյահուն նշել է, որ ՀԱՄԱՍ-ը անակնկալ հարձակում է իրականացրել Իսրայելի և նրա քաղաքացիների վրա։
«Ես հրամայել եմ ահաբեկիչներից մաքրել բնակավայրերը և լայնածավալ գործողություն իրականացնել ռեզերվների մոբիլիզացման համար»,- ասել է Իսրայելի վարչապետը։