ԿԽՄԿ-ին դեռևս չի հաջողվել այցելել Բաքվում գերության մեջ պահվող Արցախի ռազմաքաղաքական գործիչներին
ԿԽՄԿ-ին դեռևս հնարավորություն չի տրվել տեսակցել ադրբեջանցիների կողմից առևանգված և այժմ Բաքվում պահվող Արցախի Հանրապետության ռազմական և քաղաքական գործիչներին, հայտնում է «Փաստինֆո»-ն։
ԿԽՄԿ ներկայացուցիչներին դեռևս չի հաջողվել տեսակցել նրանց, չի բացառվում, որ Ադրբեջանը թույլ չի տալիս մարդասիրական միջազգային անկախ, չեզոք կառույցի ներկայացուցիչներին հանդիպել Բաքվում գերության մեջ պահվող պաշտոնյաներին՝ փորձելով թերևս նրանցից թաքցնել Բաքվում անօրինական պահվող անձանց իրական թիվն ու նրանց նկատմամբ կիրառված բռնության հետքերը։
ԿԽՄԿ-ից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ տեղեկություններ չեն հաղորդվում։