Ճի՞շտ է, որ վերջում էլ բյուջեն եք թալանել, թե դա էլ է ապատեղեկատվություն՝ Արցախը հանձնելուն նման. Նանար Պողոսյան
Արցախցի իրավաբան, գրող Նանար Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ի՞նչ կա մեր աշխատավարձերից Արցախի նորանշանակ նախագահ, ֆինանսների նախարար, Ազգային ժողովի դեպուտատներ, մեր հոգսը քաշող կա՞ առհասարակ, թե Արցախը հանձնելուն պես դադարել եք գործել ձեր լիազորությունների շրջանակներում:
Ասել էիք մինչև հունվար աշխատավարձերը ստանալու ենք, բա ո՞ւր ա, ճի՞շտ է, որ վերջում էլ բյուջեն եք թալանել, թե դա էլ է ապատեղեկատվություն՝ Արցախը հանձնելուն նման:
Դուք տան վարձ չե՞ք տալիս, թե բոլորդ ապահոված եք տներով, ձեզ փող պետք չի՞ չեմ հասկանում, թե ժողովրդի հոգսն ամբողջությամբ դրել եք Հայաստանի և Սփյուռքի վրա»։