Դա այլ թիմ է արել․ Բայդենը հայտարարել է, որ Իսրայելը մասնակցություն չի ունեցել Գազայի հիվանդանոցի վրա հարձակմանը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Թել Ավիվում կայացած կոնֆերանսի ժամանակ ասել է, որ Գազայի հատվածում հիվանդանոցի վրա հարձակումն իրականացրել է «այլ թիմ»։ Նրա խոսքերը մեջբերում է TACC-ը։
«Իմ տեսածի հիման վրա թվում է, թե դա այլ թիմ է արել, ոչ թե դուք»,- ասել է ամերիկացի առաջնորդը, ով Իսրայել է ժամանել հոկտեմբերի 18-ի առավոտյան։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Գազայի հատվածում բապտիստական հիվանդանոցը հրթիռակոծվել է։ Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ զոհերի մեծ մասը կանայք և երեխաներ են՝ ընդհանուր առմամբ ավելի քան 800 մարդ։