Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը կկարգավորի Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունները․ Զախարովա
Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առանցքային տարրն է, որը մշակվել է 2020-2022 թվականների ամենաբարձր մակարդակի եռակողմ համաձայնագրերի հիման վրա: Այս մասին Trend-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով, այսպես կոչված, «Զանգեզուզի միջանցքի» նախագծի առավելությունների մասին հարցին։
«Այս հարցը վստահվել է եռակողմ աշխատանքային խմբին (TWG)՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ։ Մինչ օրս կայացել է TWG-ի 12 հանդիպում (վերջինը՝ հունիսի 2-ին), մանրամասն ուսումնասիրվել է հեռանկարային երկաթուղային և ճանապարհային երթուղիների փաթեթը։
Ընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղու երկայնքով երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման կոնկրետ քայլերի իրականացման վերաբերյալ: Մեր աշխատանքում մենք ելնում ենք փոխադարձության, հարգանքի սկզբունքների պահպանման անհրաժեշտությունից, երկու երկրների ինքնիշխանությունն ու իրավասությունը հարգելու սկզբունքների պահպանման անհրաժեշտությունից»,- ասել է Զախարովան։