Հաստատվեց ցանկը, թե որ հիվանդությունների դեպքում անձը չի կարող պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ օգտագործել
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 19-ի նիստում հաստատեց պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքների կատարմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ օրենքի համաձայն՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվության տրամադրումը ՀՀ քաղաքացուն, օտարերկրյա քաղաքացուն և քաղաքացիություն չունեցող անձին մերժվում է, եթե նա տառապում է Կառավարության հաստատած ցանկում ընդգրկված այնպիսի հիվանդությամբ, որի առկայությունը խոչընդոտում է պե¬տական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքների կատա¬րումը:
Նախագծով առաջարկվող հիվանդությունների ցանկը տարածվելու է բոլոր ՀՀ քաղաքացիների, օտար¬երկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վրա՝ անկախ կարգավիճակից, զբաղեցրած պաշտոնից և այլ հանգամանքներից:
Այդ ցանկում ընդգրկված են հետեւյալ հիվանդությունները.
- Օրգանական (ներառյալ սիմպտոմատիկ) հոգեկան խանգարումներ (F00-F09)
- Հոգեկան և վարքային խանգարումներ հոգեակտիվ նյութերի գործածման հետևանքով (F10-F19)
- Շիզոֆրենիա, շիզոտիպային և զառանցանքային խանգարումներ (F20-F29)
- Տրամադրության (աֆեկտիվ) խանգարումներ (F30-F39)
- Սթրեսի հետ կապված նևրոտիկ և սոմատոֆորմ խանգարումներ (F40-F48)
- Չափահասի անձի և վարքի խանգարումներ (F60-F69)
- Մտավոր հետամնացություն (F70-F79)
- Էպիլեպսիա (G40)