Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունները կանցկացվեն Բաքվում, Նախիջևանում և օկուպացված Արցախում
Մեկնարկել են Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2023» համատեղ մարտավարական զորավարժությունները։ Դրանք կանցկացվեն Բաքվում, Նախիջևանում և օկուպացված Արցախում, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Զորավարժություններին ներգրավված են երկու երկրների տարբեր զորքերի մինչև 3 հազար հոգանոց անձնակազմ, 130 միավոր զրահատեխնիկա, մինչև 100 հրետանային զինատեսակ, ավելի քան 20 ավիացիոն և թռիչքային տեխնիկա, ինժեներական սարքավորումներ:
Զորավարժությունները կտևեն մինչև հոկտեմբերի 25-ը: