Վահե Ղազարյանն այցելել է Սյունիքի մարզի անցակետեր, որտեղ ծառայություն են իրականացնում ՆԳՆ ոստիկանության զորքերի զինծառայողները
Հոկտեմբերի 28-ին ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՆԳ նախարարի տեղակալ-ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը և ոստիկանության զորքերի հրամանատար, գնդապետ Հայկ Բաբայանն այցելել են Սյունիքի մարզի այն անցակետերը, որտեղ պարեկապահակետային ծառայություն են իրականացնում ՆԳՆ ոստիկանության զորքերի զինծառայողները:
Վահե Ղազարյանը և նրան ուղեկցող պաշտոնատար անձինք ծաղիկներ են խոնարհել ծառայողական պրտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշաքարին:
Նրանք նաև այցելել են Սյունիքի մարզում ոստիկանության զորքերի տեղակայման վայրեր, տեղում ծանոթացել ՆԳՆ ՈԶ զինծառայողների կենցաղային պայմաններին: