Հողատու Երուսաղեմի պատրիարքը նախ հողերը վաճառեց, հետո` հսկայական ճնշման ներքո փորձեց հետողորմյա անել իր կերած կեղտը
Պ.նիկ հողատու Երուսաղեմի պատրիարքը նախ հողերը վաճառեց, հետո` հսկայական ճնշման ներքո փորձեց հետողորմյա անել իր կերած կեղտը:
Ու քանի որ արդեն վաճառել էր, իսկ հետողորմյան իրավական ուժ չունի և շատ ուշ է արվել` հողի նոր տերերը` մի իսրայելցի և մի քրիստոնյա պաղեստինցի արաբ` մասնավոր զորքով, կրոնական ֆանատիկոսներով` եկել են արդեն իրենց գույքին տեր կանգնելու:
Հիմա էլ հողատու պատրիարքը սուտ նստացույցի է ելել` ակնհայտորեն իբր բողոքելով` ինքն իր արածի դեմ:
Երուսաղեմի վերջին մի քանի պատրիարքները հայտնի են հայկական հնագույն ձեռագրեր, անգին գանձեր ու անգին հողատարածքներ գաղտնի վաճառելու իրենց մոլուցքով: Այս Նուրհանն առաջինը չէ:
Աշխարհին խաղաղություն` իսկ սրանց` փող, - ասում է հայտնի ասացվածքը:
Երևանը վաճառողների համար Երուսաղեմն ի՞նչ է, որ չվաճառեն:
Հողատվությունը համընդհանուր մենթալիտետ է` կենսակերպ ու սեփական ողորմելի գոյությունը բարելավելու միակ միջոց:
Գրել է Հայկ Մարտիրոսյանը