«Ճըվճվ Արոյի»՝ քրեական պատմություններով հայտնի որդու թանկարժեք «BMW»-ն տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք
Տևական ժամանակ է՝ Երևանի որոշ վարչական շրջաններում հասարակական տրանսպորտի համար սահմանազատվել են հատուկ գոտիներ, որտեղով արգելվում է այլ տրանսպորտային միջոցների շարժը:
Օրինազանց վարորդները, ովքեր այդ հատվածներով կերթևեկեն, ենթարկվելու են վարչական պատասխանատվության:
Երեկ՝ նոյեմբերի 22-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները Հերացի փողոցում նկատել են, որ հասարակական տրանսպորտի համար նախատեսված գոտում BMW մակնիշի ավտոմեքենա կա:
Պարեկները մոտեցել են նշված ավտոմեքենային, որ վարորդին հորդորեն՝ որպես նախազգուշացում, դրսևորելով բարի կամք, մեքենան նշված վայրից հեռացնի:
Ըստ shamshyan.com-ի՝ պարեկները ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են քրեական պատմություններով հայտնի՝ «Ճվճվ Արո»-ի որդիներից Ս. Վարդանյանին՝ «Սերժուլիկ» մականվամբ, ով հայտնել է, թե ինքը պարզապես ավտոմեքենայի ուղևոր է և չգիտի՝ վարորդը ուր գնաց:
Պարեկները նշված ավտոմեքենան, որի ապակիները ամբողջությամբ մգացված են եղել թույլատրելի սահմանից ավելի, ավտոքարշակի միջոցով տեղափոխել են ՀՀ ՆԳՆ ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: