Գերիները պարբերաբար կապի մեջ են ոչ միայն իրենց ընտանիքների, այլ նաեւ Արցախի նախագահի հետ. Գալստյան
Բաքվում պահվող Արցախի նախկին ու ներկա բարձրաստիճան այրերը պարբերաբար կապի մեջ են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ։ Այս մասին NEWS.am-ին ասաց Արցախի պատգամավոր Դավիթ Գալստյանը։
«Մեր գերիները պարբերաբար կապի մեջ են ոչ միայն իրենց ընտանիքների, այլ նաեւ Արցախի նախագահի հետ։ Նրանք խոսում են իրենց առողջական վիճակի մասով․ ասել են, որ խոշտանգման չեն ենթարկվում, իրենց վիճակը նորմալ է»,- պատասխանեց Դավիթ Գալստյանը։