Բաքվում մեկնարկել է գերեվարված պահեստազորային զինծառայող Գագիկ Ոսկանյանի գործով հերթական դատական նիստը
Բաքվի Սաբունչու շրջանի՝ Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանում՝ դատավոր Աբդուլա Մամեդովի նախագահությամբ, մեկնարկել է 2023 թվականի օգոստոսի 16-ին գերեվարված ՀՀ ԶՈւ պահեստազորային զինծառայող Գագիկ Ոսկանյանի գործով հերթական դատական նիստը։
Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որ օգոստոսի 16-ին պահեստազորային Գ. Ո.-ն նախնական տվյալներով ինքնակամ թողել է մարտական դիրքը: Վարժական հավաքի մասնակցին հայտնաբերելու նպատակով ընթանում էին որոնողական աշխատանքներ։ Ավելի ուշ պաշտոնապես հայտնի դարձավ՝ վարժական հավաքի մասնակցին՝ ադրբեջանցիների կողմից գերեվարման մասին։