«Հանրային Ձայն» կուսակցության ցուցակով ավագանու մանդատին աչքը ջուր կտրած ոմն մի լակոտ է հայտարարում, որ եթե հունից դուրս եկավ՝ կվառի ոչ միայն իմ մեքենան, այլ նաև ինձ
Սիրելի իմ ընկերներ, գնալով կենացները քաղցրանում են:
Քաղաքական թոհ ու բոհի մեջ՝ խեղդվում է արժանապատվությունը, պատիվն ու մարդկային արժեքները: Ավելին, նիկոլի ժողովրդավարության բաստիոնում շարունակում են փոխվել նաև պայքարի խաղի կանոններն ու մեխանիզմները, և եթե օրեր առաջ ինչ որ մի հանցագործ և կրիմինալ տարր, փորձում էր ինձ հետ հաշվեհարդար տեսնել ՝այրելով իմ մեքենան, ապա հիմա էլ բանից պարզվում է «Հանրային Ձայն» կուսակցության ցուցակով ավագանու մանդատին աչքը ջուր կտրած ոմն մի լակոտ է հայտարարում, որ եթե հունից դուրս եկավ՝ կվառի ոչ միայն իմ մեքենան, այլ նաև ինձ:
Իմ ձեռքի տակ առկա է ձայնագրություն, թե ինչպես է այս կասկածելի ծագումնաբանությամբ աչքի ընկնող անձը բառացի հայտարարում ինձ մեքենայիս մեջ վառելու իր տենդագին ցանկությունների մասին:
Առավոտյան, ես իրավապահ մարմիններին կներկայացնեմ հաղորդում՝ թերևս կանխամտածված հանցագործության, և ինձ մոտ առկա փաստի առնչությամբ, և հուսով եմ իրավապահները հնարավորինս սեղմ ժամկետներում կպարզեն, թե ժամը մեկ տարբեր կուսակցությունների լոգոյի տակ հանդես եկող այս երիտասարդը այդ ու՞ւմ թևերով, և ի՞նչ դրդապատճառներից ելնելով է որոշել ինձ հետ հաշվեհարդար տեսնել:
Հարգելիներս, այս առթիվ ես նաև հանդես կգամ ուղիղ եթերով, և որոշ փակագծեր կբացեմ հանրության համար:
Դե բռնվեք…Գիտեիք էդ ձայնագրությունը իմ ձեռքում չի՞ հայտնվի: Այսուհետ հատ-հատ պատասխան եք տալու ձեր բառերի ու գրածների համար: Հատուցման ժամանակը եկել է:
NewsPress.am
Լրատվական Գործակալության հիմնադիր
Արիաննա Հովսեփյան