Խնդրեմ ցանկացած պահի ու ժամի ե՛ւ Արթուր Վանեցյանը , ե՛ւ թե ԿԱՊԱՎՈՐԸ կարող են ՀԵՐՔԵԼ եւ ես հաշված րոպեներ անց..... կհրապարակեմ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ի ՊԱՏԱՍԽԱՆ
մեզ հասցեագրված հարյուրավոր նամակների
Հարգելիներս, այո հրապարակվելու են նոր փաստեր, նոր ձայնագրություններ, եւ պատռվելու են դեռ շատ դեմքեր...Այս կեղտոտ խաղում, Արտակ Գալստյանի ալիքի տակ ձեռքեր տաքացնողները.... առանձնակի են հատուցելու!!
Գաղտնիքներ չունեմ, եւ այո ուզում եմ նշել, որ ուժային կառույցներից ինձ հորդորել են գոնե մի քանի օր չխանգարել՝ առկա փաստերը ճիշտ համադրելու եւ գործի ընթացքը արդյունավետ հունով տանելու համար:
Սա այն դեպքն է, որ կիսում եմ նրանց տեսակետը եւ այո համաձայն եմ, որ կան Ձայնագրություններ, որոնք հրապարակվելու դեպքում. ՍՐԲԱՊԻՂԾՆԵՐԸ փորձելու են արագորեն հետքեր վերացնել:
Իսկ այն ինչ ասել եմ օրեր առաջ, ինչ խոստացել եմ որ ԱՅՈ ներկայացնելու եմ հանրության դատին, մնում է ՈՒԺԻ մեջ:
Չի կարող իմ կողմից արված որեւէ հայտարարություն՝մնալ օդում. բացառված է:
Ես միշտ եմ ասել՝ԿՅԱՆՔԻՑՍ ԱՎԵԼԻՆ՝ ՊԱՏԻՎՍ Է
եւ ես այդ ճանապարհին շարունակելու եմ չխնայել ՈՉԻՆՉ, եւ ՈՉ ՄԵԿԻ :
Հ.Գ
Եւ մի պատասխան Էլ առանձնակի մի շրջանակի, թե Արթուր Վանեցյանի թեւերի տակ կուչ եկած երիտասարդի Ձայնագրությունը հրապարակվելու է, թե ոչ:
Հարգելիներս, կարծում եմ բոլորդ եք քաջատեղյակ, որ մինչ այս պահը որեւէ կողմից չի եղել հայտարարություն, ՀԵՐՔՈՒՄ այն մասին, որ Արթուր Վանեցյանի թեւի տակ տեղավորված երեւույթի՝նույն ինքը ոմն Գ. Հարությունյանի միջոցով Գալստյանը չի ուզել, թեկուզեւ չի խնդրել ԱԱԾ նախկին ղեկավարից 5 մլն դրամ:
Խնդրեմ ցանկացած պահի ու ժամի ե՛ւ Արթուր Վանեցյանը , ե՛ւ թե ԿԱՊԱՎՈՐԸ. նույն ինքը Գ. Հարությունյանը, կարող են ՀԵՐՔԵԼ
եւ ես հաշված րոպեներ անց.....
կհրապարակեմ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ!!
ՈՐԵՒԷ ՄԵԿԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՐԱՏԱՎՈՐԵԼ ԻՄ ԱՆՈՒՆԸ, ԻՍԿ ԱՅՆ ՓՈՐՁՈՂՆԵՐԸ
կարճ ժամանակ անց կհամոզվեն նրանում, որ կարճատես են եղել՝ իրենց հաշվարկներում:
Նոր բան չէ. ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ ուժեղների դեմ, իսկ
թույլերը վաղուց՝ ճկված են....ու ԱՆԴԵՄ
Ու կարեւորը, որ կարողանաք աչքերիս մեջ ուղիղ նայել, այն ինչ ես կարող եմ միշտ անել!!