ՀՀ ցուցադրաբար խզում է հարաբերությունները ՌԴ-ի հետ. հարցը չի սահմանափակվի «Զվարթնոցով»․ հետո Գյումրիում բազայի առկայության հարցը կբարձրացնեն․ Զատուլին
Հայաստանի կառավարությունը ցուցադրաբար խզում է Ռուսաստանի հետ հարաբերությունները, ՌԻԱ Նովոստիին ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
«Հայաստանի իշխանությունը ցուցադրաբար խզում է կապերը Ռուսաստանի հետ, պատճառներ է փնտրում, մի քայլը հաջորդում է մյուսին, դա իրենց քաղաքականությանն է համապատասխանում, կարծում եմ՝ հարցը չի սահմանափակվի «Զվարթնոցով»։
Հիմա ինչ ասեն, աստիճանաբար իրականացնում են այն, ինչի մասին զգուշացրել էինք՝ սա ՀԱՊԿ-ից դուրս գալն է, հետո Գյումրիում բազայի առկայության հարցը կբարձրացնեն»,- ասաց Զատուլինը։
Չորեքշաբթի ավելի վաղ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ Երևանը Մոսկվային տեղեկացրել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սահմանային հսկողություն ինքնուրույն իրականացնելու մտադրության մասին՝ առանց ռուս սահմանապահների։